Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՔԶԱԿ-ի փորձագետները դեռ չեն կարողանում մուտք գործել Դումա

ՔԶԱԿ-ի փորձագետները դեռ չեն կարողանում մուտք գործել Դումա
17.04.2018 | 12:38

ՔԶԱԿ-ի փորձագետները դեռևս հնարավորություն չունեն մուտք գործել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման վայր` հայտարարել է կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզումչուն Հաագայում արտակարգ նիստի ժամանակ` ռուսաստանցի և սիրիացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ մինչ այդ պետք է լուծում ստանան դեռ չլուծված անվտանգության հարցերը։

Շաբաթ օրը ՔԶԱԿ-ը հայտարարել էր, որ իր փաստահավաք առաքելությունը Սիրիայում շարունակվելու է ԱՄՆ-ի և դաշնակիցների օդային հարձակումներից հետո:

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ